Կոտայքի մարզի Արամուս գյուղի գերեզմանոցի տարածքում դեկտեմբերի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել, որի հետեւանքով մի երեխա վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ նույն գյուղի բնակիչ` 9-րդ դասարանի աշակերտը  գերեզմանոց գնալու ճանապարհին վնասվածքներ է ստացել:

Աշակերտի հայտնած տեղեկություններով` այդ ճանապարհին մի իր է գտել եւ երբ հետաքրքրությունից դրդված վերցրել է ու այրել, պայթյուն է տեղի ունեցել: Պատանին  դաստակների ու դեմքի այրվածքով տեղափոխվել է Աբովյանի հիվանդանոց: Վնասվածք ստանալու պատճառները պարզվում են: