ԲՀԿ Խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը հանրաքվեի օրը եղել է Արմավիրի մարզի մի քանի ընտրատեղամասերում եւ որեւէ խախտում չի արձանագրել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:
«Հանրաքվեն մեր վաղվա օրն էր, դա անհրաժեշտություն էր, ընտրության հետ կապված էլ հնարավոր էին խախտումներ: Չկա ընտրություն, որ խախտում չլինի»,-ասաց պատգամավորը:
Աղաբաբյանը վստահեցրեց, թե տեսել է, որ մարդիկ իրենց կամքով ընտրություն են կատարել, եւ որեւէ կեղծիք չի արձանագրվել:
«Եվ Արմավիրի տարածաշրջանում, եւ Վաղարշապատում եմ եղել, մի քանի տեղամասում շրջել եմ, բայց էդ մասշտաբի կեղծիք ես չեմ նկատել: Ես որպես ընտրող եմ եղել տեղամասերում»,-նշեց Արայիկ Աղաբաբյանը:




























