Վերջերս Արցախը հայտնի զբոսաշրջային կենտրոն է դառնում  ոչ միայն հայերի համար: Այդ մասին  NEWS.am-ի թղթակցին հարցազրույցում հայտնել է ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը:  

«Ամեն տարի այցելող օտարերկրյա քաղաքացիների թվի աճը դրա ապացույցն է», - նշել է Սերգեյ Շահվերդյանը: Նրա խոսքով դա, ի թիվս այլ բաների, ԼՂՀ-ի մարկետինգային քաղաքականության արդյունքն է միջազգային զբոսաշրջային շուկաներում ԼՂՀ-ի դրական կերպարի զարգացման եւ առաջ մղման նպատակով (մասնակցություն զբոսաշրջային ցուցահանդեսների, համացանցային մարկետինգ, ֆամ-տուրեր եւ այլն):

«Վերջերս ԼՂՀ է այցելել ավելի քան հարյուր հազար օտարերկրյա քաղաքացի: Իսկ միջազգային ժամանումների աշխարհագրությունն ամեն տարի ընդլայնվում է.   ավանդական զբոսաշրջային շուկաներից ժամանումներից բացի, ԼՂՀ են այցելում նաեւ այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ֆիլիպինները, Կոստա Ռիկան, Մաթլան, Քուվեյթը եւ այլն: