ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը կմիանա հանրաքվեի արդյունքները վիճարկելու համար Սահմանադրական դատարան դիմելու համար ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին: Այս մասին Թեւան Պողոսյանը լրագրողներին ասել է այսօր՝ դեկտեմբերի 15-ին:
Նշենք, որ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է հավաքել 27 պատգամավորի ստորագրություն: Այս պահի դրությամբ այն ստորագրել են ՀԱԿ խմբակցության անդամներ Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը եւ Ստեփան Դեմիրճյանը:
ՕԵԿ-ը հայտարարում է, որ դեռեւս չեն կողմնորոշվել այդ հարցում: «Ժառանգություն» խմբակցության մյուս պատգամավորներն այս առթիվ չեն արտահայտվել:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն կողմ են արտահայտվել սահմանադրական փոփոխություններին եւ դրանց արդյունքներից:



























