ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ հասկացրեցին, որ Սիրիայում եւ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման ցանկություն կա: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:
Բացի այդ, ըստ ՏԱՍՍ-ի, նա նշել, որ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը համաձայն են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ընդհանուր սպառնալիք է:
«Նրանց հետ (ԻՊ-ի անդամների) բանակցելն անհնար է, նրանք ահաբեկիչներ են, որոնք հարձակվում են մեր մշակույթի, պատմության, արժանապատվության վրա եւ մեզ, պայքարելուց բացի, այլ ելք չեն թողնում»,- ասել է նա:




























