Քրդաբնակ շրջաններից թուրք ուսուցիչներից հեռացնելը ցույց է տալիս, որ իշխանությունները հստակ շեշտում են, որ կոտորելու ենք քրդերին։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի խորհրդարանի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավոր Իդրիս Բալուքենը։
Քրդական Ozgur-gundem կայքի փոխանցմամբ՝ Իդրիս Բալուքենը հայտարարել է, թե Թուրքիայի քրդաբնակ շրջաններում ֆաշիզմի չափերն արդեն հասել են Դիարբեքիրի փողոցներում ժողովրդի դեմ պատերազմ սկսելու մակարդակին։
«Հունիսի 7-ից այս կողմ 306 քաղաքացի է կոտորվել «Արդարություն եւ զարգացում» կուսակցության մահվան մեքենայի վարած քաղաքականության պատճառով»,-ասել է Բալուքենը՝ շեշտելով, թե իշխանությունները քրդաբնակ շրջաններից թուրք ուսուցիչներին հեռացնելով՝ ցույց են տալիս, որ սկսելու են կոտորել քրդերին։



























