Brent տեսակի նավթի գինը Լոնդոնի ICE բորսայում բարձրացել է 38 դոլարից՝ մեկ բարելի դիմաց: Հունվարյան ֆյուչերսների գինն աճել է 0,26 տոկոսով՝ հասնելով 38,02 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Նախօրեին Brent տեսակի նավթի գինը նվազել էր 4 տոկոսով՝ հասնելով 36,4 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Նավթային սակարկությունների վրա շարունակում է ազդել նավթի արդյունահանման քվոտաների մասին ՕՊԵԿ-ի որոշումը: Այսպես, ըստ դեկտեմբերի 4-ին Վիեննայում կայացրած որոշման, ՕՊԵԿ-ը հստակ որոշում չի կայացրել նավթի արդյունահանման քվոտաների վերաբերյալ՝ կազմակերպության անդամ չհանդիսացող երկրների դիրքորոշոման պատճառով:

Ներկայումս նավթի արդյունականման ծավալները ՕՊԵԿ-ի անդամ երկրների կողմից գնահատվում է օրական 31-32 մլն բարել: Նախկին քվոտան օրական 30 մլն բարել էր: