Հայաստանում կհաստատվեն պետական զինանշանի չափանիշները: Պետական զինանշանի մասին օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը դեկտեմբերի 15-ին խորհրդարանում ներկայացրել է մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:

Առանց այդ չափանիշի զինանշանն օգտագործվում է ոչ միանման եւ ոչ այնքան ներկայանալի, նշել է Պողոսյանը: Սա վերաբերում է նաեւ հեռուստաեթերում, պաշտոնական փաստաթղթերում, կնիքների եւ ծառայողական համազգեստների վրա գործածմանը:

«Զինանշանի չափանիշները (գունային գամման, չափերը, ձեւերը) արդեն  մշակվել են, սակայն չեն կարող համընդհանուր գործածման լինել, մինչեւ օրենքի փոփոխությունների ընդունումը»,- ասել է Պողոսյանը: