Քիմիայի ոլորտում 2015թ. Նոբելյան մրցանակի արժանացած Թուրքիայի քաղաքացի Ազիզ Սանջարը Նոբելյան մրցանակը ստանալուց հետո մեկնել է Թուրքիա՝ պարգեւ հանձնելու Թուրքիայի զինված ուժերին։

Ազիզ Սանջարը Թուրքիայում հանդիպել է ազգայնամոլական «Իդեալիստական օջախների ղեկավարության ու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Այնուհետ Ազիզ Սանջարը Նոբելյան մրցանակը հանձնել է ԶՈՒ-ին՝ այն Աթաթուրքի դամբարանում տեղադրելու համար։ Նա շեշտել է, թե իր մրցանակը նվիրում է Աթաթուրքին։