Վաշինգտոնը Ռուսաստանին մեկուսացնելու քաղաքականություն չի վարում: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին Մոսկվայում կայացած բանակցություններից հետո հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:

«Մենք Ռուսաստանին մեկուսացնելու նպատակ հետապնդող քաղաքականություն չենք վարում»,- ասել է Քերրին:

«Բայց մենք միշտ ասել ենք, որ երբ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը համաձայնության են հասնում, դա համապատասխանում է ամբողջ աշխարհի շահերին: Կարծում եմ՝ ա երկու առաջնորդների հասունության եւ նրանց դերի կարեւորության ցուցադրությունն է»,- հավելել է ամերիկյան պաշտոնյան: