Ռուսաստանն ակնկալում է ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալ ահաբեկչության դեմ պայքարի նոր կոալիցիա ստեղծելու՝ Սաուդյան Արաբիայի նախաձեռնության եւ Փարիզում կայացած «Սիրիայի ընկերների» հանդիպման մասին: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Մոսկվայում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հանդիպումից հետո այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք, իհարկե, ելնում ենք այն հանգամանքից, որ բոլորը պետք է ներդրում ունենա ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաեւ քաղաքական գործընթացի առաջխաղացման հարցում, սակայն նախընտրում ենք դա անել կոլեկտիվ ձեւաչափով»,- ընդգծել է ռուսաստանցի պաշտոնյան:

Ահաբեկչության դեմ պայքարի իսլամական կոալիցիան ստեղծվել է Սաուդյան Արաբիայի ղեկավարությամբ: Դրանում 34 երկիր է ներառվել, այդ թվում՝ Հորդանանը, ԱՄԷ-ն, Պակիստանը, Բահրեյնը, Թուրքիան, Թունիսը, Սուդանը, Սոմալին, Պաղեստինը, Քաթարը, Քուվեյթը, Լիբանանը, Լիբիան, Մալազիան, Եգիպտոսը, Նիգերիան, Եմենը: Եվս մի քանի տասնյակ երկրներ կոալիցիային աջակցություն են հայտնել: