Որքան շուտ իրականացվեն Ուկրաինայի հարցով Մինսկի համաձայնությունները, այնքան ավելի արագ կչեղարկվեն Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:

«Կցանկանայի նաեւ ընդգծել, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել Ուկրաինայի հարցով Մինսկի համաձայնությունների իրականացման ուղղությամբ եւ շարունակել ջանքերը՝ Ուկրաինայի հակամարտությունը կարգավորելու համար: Որքան շուտ իրականացվեն Ուկրաինայի հարցով Մինսկի համաձայնությունները, այնքան ավելի արագ կչեղարկվեն Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի եւ Եվրամիության սահմանած պատժամիջոցները»,- ասել է նա: