ՌԴ Կամչատկայի երկրամասում Մի 8 ուղղաթիռի կոշտ վայրէջքի պատճառով մեկ մարդ է զոհվել, հայտնում է «Ինտերաֆաքս»-ը՝ վկայակոչելով Հեռավորարեւելյան քննչական վարչության ղեկավարի օգնական Օքսանա Պոլշակովային։

Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին Սոբոլեւո գյուղից 77 կմ հեռավորության վրա։ Ուղղաթիռում եղել է 22 մարդ։ Մի 8 –ը տեղափոխում էր աշխատավորների բրիգադ։ Նախնական տեղեկություններով՝ ուղղաթիռը բարձրություն հավաքելիս թռիչքուղու վրա կողաշրջվել է։

Հարուցվել է քրեական գործ փոխադրամիջոցի շահագործման կանոնները խախտելու հոդվածով։