Ռուս-թուրքական հարաբերություններ սրման ֆոնին ՌԴ Հանրային պալատի անդամ Գեորգի Ֆյոդորովը դիմել է վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին՝ առաջարկելով ռուսաստանցի պետական ծառայողներին կես տարով արգելել արտասահման մեկնել։ Բացառություն կարող են կազմել ՇՀԿ երկրները։
«Չի կարելի ամանորյա տոներին զանգվածային սադրանքներ թույլ տալ»,- մեջբերում է «Իզվեստիա»-ն Ֆյոդորովին։
Համաձայն ՌԴ օրենսդրության՝ պետական ծառայողներ են համարվում նախագահի աշխատակազմի աշխատակիցների մեծ մասը, կառավարության, խորհրդարանի, գործադիր իշխանության դաշնային եւ տեղական մարմինների ներկայացուցիչները։ Այդ ցուցակում են նաեւ Դաշնության խորհրդի անդամները, Պետդումայի պատգամավորները, դատավորները, իրավապահ մարմինների աշխատակիցները։




























