ԱՄՆ-ում Southwest Airlines ավիաընկերության՝ Հյուսթոն-Նեշվիլլ չվերթն իրականացնող օդանավը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները։
Երեքշաբթի երեկոյան տեղի ունեցած միջադեպի պատճառով կան տուժածներ։ Այն մասին, թե քանի մարդ է եղել օդանավում եւ քանիսն են տուժել, ոչինչ չի հաղորդվում։



























