Մեքսիկայի Գերերո նահանգում եղբայրական գերեզման է հայտնաբերվել, որում 19 մարդու դի է թաղված եղել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։
Գերեզմանը հայտնաբերվել է Գերերո նահանգի կենտրոնից հյուսիս-արեւմուտք ընկած 500-մետրանոց կիրճի հատակին։ Դատախազության տեղեկություններով՝ անցյալ շաբաթ հայտնաբերված մարմիններից մի քանիսի վրա այրվածքների հետքեր են եղել։ Զոհերի ինքնությունը դեռեւս չի պարզվել։
Նշենք, որ Գերերո նահանգը հայտնի է հանցագործության բարձր մակարդակով։



























