«Իսլամական պետության» ահաբեկիչները դիտարկում են Սիրիայից դուրս գտնվող նավթահանքերը գրավելու տարբերակները, փոխանցում է Reuters-ը՝ վկայակոչելով բարձրաստիճան ամերիկյան մի պաշտոնյայի։

Նա հայտնել է, որ ԱՄՆ-ն ուշադիր ուսումնասիրում է  նավթի հանքերը, խողովակատարները, տեխնիկայի տեղաշարժման երթուղիները եւ ենթակառուցվածքներն այն տեղերում, որոնք կարող են հարձակման պոտենցիալ թիրախ լինել։

Նրա խոսքով՝ ԻՊ-ն աչքի տակ է վերցրել ոչ միայն Լիբիան, այլ նաեւ Սինայի թերակղզին։

«Նրանք ուսումնասիրում են Լիբիայի եւ այլ երկրների նավթային ակտիվները։ Մենք պատրաստ կլինենք»,- ասել է պաշտոնյան, փոխանցում է Gazeta-ն։

Նա նշել է, որ ԻՊ նավթային ենթակառուցվածքներին հասցրած ԱՄՆ ավիահարվածները հանգեցրել են նրան, որ գրոհայինների նավթային գործողությունները թանկացել են։