Հյուսիսային Կորեայի իշխանությունները Աշխատավորական կուսակցության պատմական 7-րդ համագումարը հետաձգել են մինչեւ 2016թ. հոկտեմբերի 10-ը, հայտնում է «Ռենհապ» հարավկորեական գործակալությունը։

Ամսաթվի փոփոխության մասին հայտնել էր Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը՝ անդրադառնաով Կիմ Չեն Ընի՝ հերթական ձկնաբուծական գործարան այցելությանը։ Նախքան այդ պաշտոնական լրատվամիջոցները հայտնում էին, որ 7-րդ համագումարը կայանալու է մայիսին։ Օրը փոփոխելու պատճառները չեն հաղորդվում։

Կուսակցության 6-րդ համագումարը կայացել էր 1980թ.։ Դրանից հետո այդ միջոցառումը չի կայացել, փոխանցում է Gazeta-ն։