Երեւանի Բաշինջաղյան փողոցում դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած ավազակային հարձակման հետեւանքով «Արմենիա» ԲԿ տեղափոխված 2 կանանց իրենց ցանկությամբ տեղափոխել են «Նաիրի» ԲԿ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, NEWS.am-ին ասաց «Նաիրի» ԲԿ փոխտնօրեն Անատոլի Գնունին:
Հիվանդանոց տեղփոխված կանայք այս պահին գտնվում են ԲԿ-ի վիրաբուժության բաժանմունքում, վիճակները կայուն է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանության Մաշտոցի բաժին դեկտեմբերի 15-ին 14:40-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բաշինջաղյան փողոցում ավազակային հարձակում է տեղի ունեցել:



























