Արգենտինական «Մետեգոլ» անիմացիոն ֆիլմը կցուցադրվի Շիրակի մարզում՝ Գյումրիի տարբեր դպրոցներից մոտ երկու հարյուր աշակերտների համար:

ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության դեսպանության,  «Ֆայդեք Արմենիա» հիմնադրամի եւ Շիրակի մարզպետարանի հետ համագործակցությամբ  իրակացվող այս միջոցառման նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության մարզերում մշակութային գործունեության զարգացմանը:

Ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում, որին ներկա կլինեն ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության դեսպաս Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, հյուպատոս Ադրիանա Տրոտտան, «Ֆայդեք Արմենիա» հիմնադրամի տնօրեն Նարինե Հայրապետյանը: Խուան Խոսե Կամպանելլայի «Մետեգոլ» անիմացիան մեծ հաջողություն ունեցավ Արգենտինական ֆիլմերի IV փառատոնի ընթացքում, որն անցկացվեց Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում: «Մետեգոլը» դիտել են նաեւ Տավուշի մարզի Իջեւան քաղաքի դպրոցականները: Մուլտֆիլմը կցուցադրվի հայերեն ենթագրերով: