Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ՌԴ Դոնի-Ռոստով քաղաքում գտնվող ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ խմբին է ներկայացել եւ Դոնի-Ռոստով-Երեւան չվերթի ինքնաթիռով Հայաստան տեղափոխվել 46-ամյա Արամ Բ.-ն:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2001 թ. հունվարի 4-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):
Խափանման միջոցը՝ կալանք:
Արամ Բ.-ն փոխանցվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներին:



























