Մեր տարածաշրջանի վրա ամենամեծ ազդեցությունը թողել է Ռուսաստան- Թուրքիա հարաբերությունների սրումը, մասնավորապես, դժվար իրադրության մեջ է հայտնվել Ադրբեջանը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
«Ռուսաստանին ադրբեջանցիները դիմում են գրել, բողոքում են Պուտինի դեմ , սա մեզ տալիս է լրացուցիչ միավորներ, մասնավորապես, ԼՂՀ-ի հետ կապված խնդիրներում, որում մեծ ազդեցություն ունի ՌԴ-ն: Բյուրեղացած է վիճակը, մենք ավելի շահեկան վիճակում ենք, որոշակի միավորներ ենք հավաքել հակամարտության խնդրում»,-ասաց Գագիկ Հարությունյանը:



























