2016թ.-ն բավականին հագեցած տարի է լինելու` լի աննախադեպ իրադարձություններով: Այս մասին այսօր` դեկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց աստղաբան Գուրգեն Հովհաննիսյանը:
Կապիկի տարին Հայաստանում կմեկնարկի մարտի 21-ից, տարին բաժանվում է հինգ փուլերի`
Մարտի 21- հունիսի 1- արագ վերադասավորումներ, ագրեսիա,
Հունիսի 1- օգոստոսի 2- բռնկումներ, դոմինանտ կլինեն Չինաստանը, Հնդկաստանն ու Ռուսաստանը,
Օգոստոսի 3- հոկտեմբերի 3- պայթյուններ դրական իմաստով, դոմինանտ է Չինաստանը,
Հոկտեմբերի 4- դեկտեմբերի 3- այրում,
Դեկտեմբերի 4- փետրվարի 13- ամբողջացում:
Գուրգեն Հովհաննիսյանի խոսքով` գալիք տարում Հայաստանի սահմաններին եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կպահպանվի լարվածությունը, սակայն պատերազմ չի լինի:
Նշենք, որ 2016թ.-ի գույներն են կարմիրն ու ոսկեգույնը, իսկ քարը` ոսկին, ռուբինը:




























