ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Թուրքիայի դեմ պատժամիջոցների հնարավոր ընդլայնումը, տեղեկացնում է РБК-ն: Պեսկովը խորհուրդ է տվել նման հարցերն ուղղել կառավարության անդամներին, որոնք պատասխանատու են համապատասխան միջոցների նախապատրաստման համար:
«Հնարավոր շտկումների վերաբերյալ հարցն ամեն դեպքում անհրաժեշտ է կառավարությանն ուղղել: Դուք գիտեք, որ կառավարությանը շրջանակային հանձնարարական է տրվել: Նա է զբաղվում այդ հնարավոր միջոցների իրականացմամբ եւ մշակմամբ»,-հայտնել է մամուլի քարտուղարը, տեղեկացնում է Gazeta-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ շինարարության, զբոսաշրջության ոլորտներից եւ մթերքի ներմուծման վրա դրված արգելքից բացի, Ռուսաստանը կարող է պատժամիջոցները տարածել նաեւ հյուրանոցային բիզնեսի, պետպատվերների, ինչպես նաեւ օդաչուների ուսուցման եւ փայտամշակման վրա:



























