ՌԴ Նիժնի Նովգորոդի բնակիչ Օլեգ Բելովը, որին մեղադրում են մոր, կնոջ եւ 6 երեխաների սպանության մեջ, դատարանում ընդունել է մեղքը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
«Դրդապատճառների հետ համաձայն չեն, սակայն մնացած ամեն բանում համաձայն եմ»,- ասել է Բելովը։
Հաղորդվում է, որ մեղադրական դատավճիռը կարդալիս նա լաց է եղել։
Համաձայն դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունների՝ Բելովը տառապում է հոգեկան խանգարումներից, որոնք չեն բացառում նրա մեղսունակությունը, ինչի կապակցությամբ նա ենթական է քրեական պատասխանատվության։
Հիշեցնենք, որ 6 երեխաների եւ նրանց մոր մարմինները հայտնաբերվել էին օգոստոսի 4-ին Նիժնի նովգորոդի բնակարաններից մեկում: Ավելի ուշ սպանության կասկածանքով ձերբակալվել էր Օլեգ Բելովը, որը երեխաների հայրն է: Նրա մոտ 1990-ական թթ. սկզբին շիզոֆրենիա էր ախտորոշվել։


























