ԻՊ խմբավորման պարագլուխները իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում գաղտնի կերպով կեղծ տարադրամ են հատում եւ արտահանում հարեւան երկրներ։ Այս մասին «Ալ Վատան» թերթին հայտնել է Սիրիայի փաստաբանների կոլեգիայի նախագահ Նիզար Ալի Սաքիֆը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նրա խոսքով՝ կեղծ դրամ հատելու փաստը հաստատվել է Դեր Զորի նահանգում։ «Այդ ընդհատակյա բիզնեսի փորձագետները նշում են, որ ԻՊ ձեռքում հայտնվել են բարձրորակ սարքավորումներ»,- նշել է փաստաբանը։

Նահանգի Դատական պալատի նախագահ Քամալ Ադ Դաջերի խոսքով՝ ԻՊ ահաբեկիչները մեծ քանակով կեղծ թղթադրամներ են արտահանում արտասահման։ «Իշխանությունները պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի այդ հոսքը կհայտնվի Սիրիայի բանակի պաշտպանության տակ գտնվող խաղաղ շրջաններում։ Մեզ դեռեւս հաջողվել է կանխել դա եւ ձերբակալել մի քանի մաքսանենգի»։