Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ժամը 03.34-ին ահազանգ է ստացվել որ հրդեհ է բռնկվել Երեւանի Իսրայելյան փողոցում գտնվող չշահագործվող շինության տարածքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսրայելյան փողոցում գտնվող ոստիկանության չշահագործվող շենքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.08-ին, մարվել` 05.01-ին: Ամբողջությամբ այրվել է շինությունը (60 քմ) եւ կուտակված աղբ (4 խմ):
Ներսում գտնվել է 60-ամյա Ա. Ա.-ն, ով մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ինքնուրույն դուրս է եկել շինությունից եւ ծխահարման նախանշաններով հոսպիտալացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:



























