Աստղաբան Գուրգեն Հովհաննիսյանն այսօր` դեկտեմբերի 16-ին, ներկայացրել է, թե 2016թ-ին ինչ է սպասվում աստղակերպի նշաններին:

Խոյ- բավականին հետաքրքիր տարի է լինելու, բուռն փոփոխություններ, էմոցիաներ: Տարին հագեցած է լինելու ճակատագրական իրադարձություններով: Խոյերին խորհուրդ է տրվում զգուշանալ քննադատություններից:

Ցուլ- խոսքի առումով կարեւոր տարի է ցուլերի համար: Լինելու են անհրաժեշտ դժվարություններ, սպասվում են ճամփորդություններ: Այս նշանի համար հաջողակ է 3-րդ ֆազան:

Երկվորյակ- Հաջողությունների, հաղթանակների տարի է լինելու: Երկվորյակներին սպասվում են ճամփորդություններ, աշխատանքային գործունեության մեջ հաջողություններ:

Խեցգետին- Բացահայտումներով լի տարի է լինելու, Հոլանդիայից են սպասվում բացահայտումներ: Խեցգետինները երկար տարիներով թաքցրած երեւույթները կբացահայտեն: Այս նշանի համար կարեւոր է խոսքն ու հռետորաբանությունը:

Առյուծ- դինամիկ հաջողությունների տարի է սպասվում, միակ զգուշացումն է` չհանգստանալ այդ հաջողություններից:

Կույս- Հաջողակ տարի է լինելու, ճակատագրի շրջված նշանն ավելի վառ արտահայտված է լինելու:

Կշեռք- Այս նշանը դժվարություններ կզգան, բարդ, սակայն հաղթանակներով լի տարի է սպասվում: Կշեռքին մի փոքր վերլուծությունը կօգնի ճիշտ կողմնորոշվել:

Կարիճ- Առողջությանն ու հոգեւոր զարգացմանը միտված տարի է լինելու, իսկ մասնագիտական գործունեության առումով հաջողակ տարի չի լինի:

Աղեղնավոր- Սիրառատ, հաղթանակներով լի տարի է սպասվում: Անզգույշ ասված խոսքից կարող են խնդիրներ առաջանալ:

Այծեղջյուր- Հաջողակ, հեռանկարային իրադարձություններ են սպասվում` անշարժ գույքի ձեռքբերում, ընտանիքի ամրացում: Այս բարդ նշանը կթոթափի բարդությունը:

Ջրհոս- Բավականին հետաքրքիր է ,լինելու հատկապես 2-րդ ֆազաի ընթացքում: Ջրհոսները կքանդեն բոլոր կաղապարները, սահմանները: Այս նշանը պետք է օգտվի անակնկալ իրադարձություններից:

Ձկներ-երկակի դրսեւորում է լինելու` հաղթանակներ, էմոցիաներ: