Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու միլիարդատեր Դոնալդ Թրամփը հայտնել է, որ այլեւս չի դիտարկում ընտրություններին որպես անկախ թեկնածու մասնակցելու հնարավորությունը, գրում է Gazeta-ն` վկայակոչելով Fox-ին:
«Ես ամբողջությամբ հավատարիմ եմ Հանրապետական կուսակցությանը: Ես հպարտանում եմ, որ առաջատար եմ եւ կարծում եմ, որ շատ բանի կհասնեմ, եթե նախագահ ընտրվեմ Հանրապետական կուսակցությունից», — ասել է նա:
Տվյալ հայտարարությունը ողջունել են շատ հանրապետականներ, որովհետեւ եթե Դոնալդ Թրամփն առաջադրվեր որպես անկախ թեկնածու, կարող էր նվազել հանրապետական ընտրազանգվածի ավանդական տոկոսը:




























