Թուրք ներդրողները չեն հեռացել Մոսկվայից, այդ պատճառով նրանց բոլորի օբյեկտների շինարարությունը շարունակվում է։ Այս մասին լրագրողներին հայտնել է «Մոսկոմստրոյինվեստի» ղեկավար Կոնստանտին Տիմոֆեեւը, փոխանցում է RG-ն։

Նրա խոսքով՝ շինարարության թույլտվությունների հետկանչի կամ աշխատանքների դադարեցման մասին որեւէ որոշում չի կայացվել։

«Թուրք ներդրողները մնացել են քաղաքում։ Նրանց թիվը, ինչպես նաեւ սկսված նախագծերի քանակը չի պակասել։ Միակ հարցը, որ բարձրացվել էր, թուրքական աշխատուժը ռուսականով փոխարինելու հարցն է»,- ասել է նա։