Ռուսաստանի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Պետդումայի պատգամավորներին տեղեկացրել է, որ ՌԴ միջուկային ուժերը մարտական պատրաստականության վիճակում են եւ ապահովում են պարիտետը եւ երկրի անվտանգությունը, լրագրողներին տեղեկացրել է պաշտպանության հարցերով Պետդումայի հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Կոմոեդովը  (ՌԴԿԿ):

«Միջուկային բաղադրիչը, ռազմավարական միջուկային ուժերը մարտական պատրաստականության վիճակում են եւ ապահովում են պարիտետն ու մեր երկրի անվտանգությունը: Այդ մասին նշվել եւ զեկուցվել է պատգամավորներին», — լրագրողներին ասել է Կոմոեդովը Պետդումայում ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի փակ «կառավարական ժամի» արդյունքում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: