Հայաստանի խորհրդարանում օրինագծեր են քննարկվում ինտերնետային խաղատների եւ տոտալիզատորների սահմանափակման վերաբերյալ: «Խաղատների եւ շահումով խաղերի մասին» եւ «Գովազդի մասին» օրենքներում համապատասխան փոփոխությունների վերաբերյալ նախագիծը դեկտեմբերի 16-ին ներկայացրել է հանրապետության ֆինանսների նախարար Վախթանգ Միրումյանը
Գովազդը կթույլատրվի միայն խաղատան ներսում, ինչպես նաեւ սահմանային մաքսակետերում եւ առնվազն 4 աստղ ունեցող հյուրանոցներում: Օրինագիծը կառավարության հավանությանն է արժանացել ապրիլին: Միրումյանը հիշեցրել է, որ համանման սահմանափակումներ արդեն գործում են սովորական խաղատների համար: Սահմանին եւ հյուրանոցներում թույլտվությունները նախատեսված են զբոսաշրջիկների ներգրավման համար, պարզաբանել է նա: «Իսկ ընդհանուր առմամբ կառավարության քաղաքականությունն ուղղված է այն բանին, որ առավելագույնս սահմանափակվի մոլախաղերի գովազդը», - հավելել է փոխնախարարը:



























