Երեւանի Ազատության հրապարակում այսօր՝ դեկտեմբերի 16-ին, սահմանադրական հանրահավաքի արդյունքները չեղարկել պահանջող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հերթական քաղաքացիական հավաքին «Նոր Հայաստանի» մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը նշեց, որ «Նոր Հայաստանի» հանդիպումը Սյունիքի մարզում լավ է անցել, որը վկայում է այն մասին, որ Սյունիքում կա զարթոնք, քաղաքացիական գիտակցություն:
«Մեզ փորձեցին խոչընդոտել Կապանում եւ մի քիչ էլ Գորիսում, սակայն մյուս բնակավայրերում ամեն ինչ լավ անցավ: Սակայն, համոզվեցինք, որ Սյունիքում կա զարթոնք, քաղաքացիական գիտակցություն, որ պայքարն այնտեղ նույնպես ծիլեր ունի, որոնք պետք է խնամել եւ աճեցնել»,-ասաց Վարուժան Ավետիսյանը:
Նշենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը 2015թ. դեկտեմբերի 1-ից Երեւանի Ազատության հրապարակում նստացույց է անում:



























