Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սիլվանի շրջանում քուրդ կին զինյալները ճանապարհով անցնող թուրքական զինվորական ավտոշարասյան դեմ գործողություններ են իրականացրել, որի հետեւանքով սպանվել է 6 զինվորական։
Ինչպես տեղեկացնում է քրդական ANF գործակալությունը, քուրդ կին զինյալները հայտարարություն են տարածել, որ թուրքական զինված ուժերի կողմից խաղաղ քուրդ բնակչության դեմ հարձակումներին ի պատասխան, իրենք դեկտեմբերի 15-ին պատժիչ գործողություններ են իրականացրել, որի ժամանակ սպանվել են Թուրքիայի ԶՈՒ հատուկ նշանակության ուժերի 5 զինվոր եւ նրանց հրամանատարը։




























