ԱՄՆ Կոնգրեսի Սենատը Ներկայացուցիչների պալատից անմիջապես հետո ընդունել է մինչեւ դեկտեմբերի 22-ը կառավարության ֆինանսավորման մասին ժամանակավոր օրինագիծը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է օրենքը, ասվում է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջոշ Էռնսթի տարածած հաղորդագրությունում:
ԱՄՆ նախագահն օրինագիծը պետք է ստորագրեր մինչեւ դեկտեմբերի 16-ի կեսգիշեր, հակառակ դեպքում ԱՄՆ դաշնային ֆինանսական կառույցները պետք է ժամանակավորապես փակվեին՝ ֆինանսավորման բացակայության պատճառով:
Առաջիկա 6 օրերին լրացուցիչ բանակցություններ կընթանան 2016 թվականի պետական բյուջեի հարցում փոխզիջումների հասնելու շուրջ: Օրենքների փաթեթը, որոնք պետք է համաձայնեցնել եւ ընդունել, նախատեսում են հազարավոր տարբեր ծախսային հոդվածներ՝ 1,1 տրլն դոլար ընդհանուր գումարով:




























