Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը ճանաչել է 2013թ. դեկտեմբերին Ուկրաինային տրամադրած 3 մլրդ դոլար ռուսական վարկի պաշտոնական կարգավիճակը։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, որոշումը առանց առարկությունների ուժի մեջ է մտել դեկտեմբերի 16-ի երեկոյան։

Պարտքի կարգավիճակի հարցով քվեարկությունը տեղի է ունեցել հեռակա կարգով՝ տնօրեններին որոշման նախագծի ծանուցումներ ուղարկելու միջոցով։ Եթե տնօրեններից մեկը դեմ լիներ, անհրաժեշտ էր լինելու հրավիրել առերես նիստ։ Տնօրենները որեւէ առարկություն չեն հայտնել, ուստի որոշումն ավտոմատ կերպով ուժի մեջ  մտել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Վարկը, որը տրամադրվել է Ուկրաինային՝ ի դեմս նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ վարչապետ Նիկոլայ Ազարովի, պետք է մարվի 2015թ. դեկտեմբերի 20-ին։ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը ասել էր, որ վարկը չի մարվելու։ Կիեւը որպես բազային պայման էր ներկայացրել պարտքը 20 տոկոսով նվազեցնելը եւ 4 տարով հետաձգելը։

Դեկտեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՀ-ին հանձնարարել էր դատի տալ Ուկրաինային պարտքը չվճարելու համար։