ԱՄՆ-ն եւ Կուբան երկու երկրների միջեւ կանոնավոր ավիափոխադրումների վերականգնման հարցով համաձայնության են եկել։

Ինչպես հայտնում է Associated Press-ը, 2 կողմերը փոխըմբռնում եւ պատրաստակամություն են հայտնել թռիչքները վերականգնելու համար, սակայն դեռեւս համաձայնություն չեն ստորագրել։ Հաղորդվում է, որ ԱՄՆ-ն եւ Կուբան հույս ունեն մի քանի ժամվա կամ օրերի ընթացքում պաշտոնական համաձայնագիր կազմել։ Աղբյուրների փոխանցմամբ պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեկտեմբերի 16-ին Վաշինգթոնում, փոխանցում է Gazeta-ն։