Գյումրիի բժշկական կենտրոնի բժշկուհի Նազանի Մալխասյանը մեղադրվում է մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ, որն առաջացրել է բուժվող հիվանդի մահը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ ռադիոլոգ Նազանի Մալխասյանն իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով այդ պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, ինչի հետեւանքով անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդ Լեւոն Դարբինյանի մահը:

Նազանի Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին

Գործը քննվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: