2015 թվականի  դեկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում Երեւանի թիվ 9/15  տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը հաղորդում է տվել այն մասին, որ թիվ 9/16   տեղամասի դիտորդ Վարդգես Գասպարին թիվ 9/15 տեղամասում պարբերաբար ամղկել է, հայհոյել, իր վարքագծով խոչընդոտել է տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքին եւ մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը։

Թիվ 9/15 տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Նախաքննությունը շարունակվում է: