Աշխարհում մեծ տեղեկատվական պատերազմ է ընթանում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Պատերազմը վաղուց է ընթանում։ Դա մեծ խաղ չէ, դա մեծ տեղեկատվական պատերազմ է»,- ասել է Պեսկովը «Ռոսիա 24»-ի եթերում։ Նա նշել է, որ այդ պատերազմում որոշ լրատվամիջոցներ կորցնում են իրենց մարդկային դեմքը եւ լրատվամիջոցի գործառույթները։

Նրա կարծիքով դրան հակազդելու միակ միջոցը ակտիվ տեղեկատվական գիծն է՝ ուղղված միջազգային հանրությանը։

«Մենք ունենք պետական լրատվամիջոցներ, որոնք շատ ակտիվ են եւ գործում են բարձր մակարդակով, շատ պրոֆեսիոնալ են... Նրանք ենթարկվում են հարձակումների, նրանց մեղադրում են բոլոր մահացու մեղքերի մեջ։ Եվ հենց դա էլ ապացուցում է, որ այդ պետական լրատվամիջոցների աշխատանքը արդյունավետ է»,- ասել է նա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։