Թուրքիայի ոչ իշխանամետ մամուլը դեկտեմբերի 17-ի համարներում հիշատակել են 2013-ի դեկտեմբերի 17-ից դեկտեմբերի 24-ը տեղի ունեցած աղմկահարույց «Մեծ կաշառք»-ի գործողությունների ժամանակ բացահայտված դեպքերը։
Թուրքական Diken պարբերականի գլխավոր էջում կարդում ենք․
Երկու տարի առաջ այս օրը սկսվեց Թուրքիայի պատմության ամենամեծ կոռուպցիոն հետաքննությունը, սկսվեց նաեւ այդ ամենը պարտակելու գործընթացը․․․։
«Հալքբանկի» գլխավոր տնօրենի տնից կոշիկի տուփի մեջ հայտնաբերվեց 4,5 մլն դոլար, ՆԳ նախարարի տղայի տնից հայտնաբերվեց փող հաշվելու մեքենաներ ու մոտ 1տրիլիոն լիրա։ Իրանցի գործարար Սարրաֆը երեք նախարարների կաշառք էր տվել։ Նախարար Չաղլայանը մեղադրվում էր 105 մլն դոլար, Էգեմեն Բաղըշը՝ 1,5 մլն եւ Գյուլերը՝ 6 մլն դոլար կաշառք ստանալու մեջ։
Էրդողանը դեկտեմբերի 17-ի առավոտյան անհանգստացած հրահանգում էր «ապահով» տեղ հեռացնել իր տան միլիարդներն ու խառնվում էր դատական մարմինների գործերին։ Էրդողանի այդ հեռախոսազանգերի ձայնագրություններն էլ հայտնվեցին համացանցում, սակայն․․․։



























