ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել Ուկրաինայի հետ ազատ առեւտրի գոտու պայմանագիրը կասեցնելու մասին օրինագիծը, որը կքննարկվի դեկտեմբերի 22-ին։ Այս մասին հայտնել է Պետդումայի առաջին փոխխոսնակ Իվան Մելնիկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հրաման էր ստորագրել 2016թ. հունվարի 1-ից Ուկրաինայի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու պայմանագիրը կասեցնելու մասին։

Նոր տարուց հետո ուժի մեջ է մտնում Ուկրաինայի եւ Եվրամիության միջեւ ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը, որը չի կարող համատեղվել Ռուսաստանի հետ ազատ առեւտրի ռեժիմի հետ։