Նավթի համաշխարհային գներն այսօր՝ դեկտեմբերի 17-ին, շարունակել են նվազել՝ ԱՄՆ-ում նավթի պաշարների աճի մասին տվյալների պատճառով:

Լոնդոնի ICE Futures  բորսայում Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է՝ հասնելով 37,13 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

«տարվա այս եղանակի ԱՄՆ նավթի պաշարների աճը ուժեղ բացասական տարր է, քանի որ սպասվում է նավթի պաշարների կրճատում՝ նավթամթերքների բարձր առաջարկի պայմաններում: ԱՄՆ-ից նավթի արտահանման արգելքը հանելն աԶդել է Brent եւ WTI տեսակի նավթամթերքների բաշխման վրա, սակայն ուղղակի ազդեցություն գների վրա չի լինի»,-ասել է Samsung Futures-ի վերլուծաբան Հոն Սուն Կին, հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը:

ԱՄՆ Կոնգրեսում փոխզիջման են եկել նավթի արտահանման արգելքը հանելու հարցում: Համապատասխան օրինագիծը քվեարկության կդրվի այսօր՝ դեկտեմբերի 17-ին, որից հետո այն կփոխանցի Սենատին: