Իտալիայի ոստիկանությունը կալանավորել է Թերեզա Մարինոյին, որն աշխատել է կոզա նոստրայի հանցավոր խմբավորման սիցիլիական մասնաճյուղում:
La Repubblica-ի փոխանցմամբ, կինն օգնել է կլանին հաշվապահության եւ ձկան անօրինական առեւտրի կազմակերպման հարցերում: Բացի Մարինոյից, նախորդ շաբաթ ոստիկանական հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել են տարբեր ավազակախմբերի եւս 37 անդամներ:
Թերեզան, ամուսնու՝ Տոմազո Լո Պրեստիի կալանավորումից հետո, փաստացի ղեկավարել է Պալերմոյում կոզա նոստրայի մասնաճյուղը: Լո Պրեստին կալանավորվել է 2014-ի ապրիլին:
Իր ձեռքը վերցնելով մասնաճյուղի ղեկավարումը, Մարինոն տնտեսման նպատակով կտրուկ նվազեցրել է այլ մաֆիոզների կանանց վճարները, ինչպես նաեւ վերակազմակերպել է սինդիկատի հանցավոր գործունեության որոշ ոլորտներ: Օրինակ, նպաստել է թմրամիջոցների մաքսանենգության նոր ուղիների որոնմանը եւ ձկան ապօրինի վաճառքը:
Մարինոն 5 երեխաների մայր է ու նաեւ տատիկ, հաղորդում է Lenta-ն:



























