ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 17-ին  հավանություն է տվել Զարգացման ֆրանսիական գործակալության հետ 75 մլն եվրո վարկային համաձայնագրի ստորագրմանը։ Գումարն օգտագործվելու է Վեդիի ջրամբարի աշխատանքների բարելավման համար։ Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա մեղմել Արարատյան դաշտի ոռոգման խնդիրը եւ անցում կատարել ինքնահոսով մեխանիկական ոռոգման համակարգին, ինչն իր հերթին կնպաստի էլեկտրաէներգիայի տնտեսմանը։ Վարկը տրամադրվում է 20 տարի ժամկետով, որից 6 տարին՝ արտոնյալ պայմաններով։