Երեւան-Արտաշատ ավտոճանապարհի Մասիս գյուղի տարածքում այսօր՝ դեկտեմբերի 17-ին, իրար են բախվել երկու մեքենա եւ մեկ մարդատար ավտոբուս: Վթարից տուժած 4 քաղաքացիներ, այդ թվում՝ ավտոբուսի վարորդը տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն:
NEWS.am-ի հետ զրույցում Մասիս գյուղի գյուղապետ Սողոմոն Մարգարյանը նշեց, որ վթարի հետեւանքով մահացածներ չկան:
«Սովորական ավարիա ա, փորձանք ա, եղել ա, կարեւորը մարդու բան չի եղել»,-ասաց գյուղապետը:
Արտաշատի բժշկական կենտրոնից NEWS.am-ին հայտնեցին, որ տուժածների վիճակը բավարար է: Էապես տուժել է միայն ավտոբուսի վարորդը, որը սրունքի բաց կոտրվածք է ստացել, եւ այժմ վիրահատվում է:




























