ՀՀ կառավարությունը կփոխհատուցի ընթացիկ տարվա 9 ամիսների ավելացված եկամտահարկը այն ընկերությունների համար, որոնց աշխատակիցների 50 տոկոսը Հայաստանի կույրերի միության անդամներ են։ Դեկտեմբերի 17-ի այս որոշմամբ նախատեսվում է ապահովել Հայաստանի կույրերի միության անդամ հանդիսացող, սահմանափակ հնարավորություններով աշխատող մարդկանց սոցիալական ապահովությունը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ այդ որոշմամբ պետբյուջեից կփոխհատուցվի 2015թ. 9 ամիսների եկամտահարկի 61.19 տոկոսը. գումարի չափը կկազմի 15 մլն 503 հազար դրամ։