Հայաստանի կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 17-ի իր նիստում որոշել է իր պահուստային հիմնադրամից 130 մլն դրամ հատկացնել Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման համար:

Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանի փոխանցմամբ, ներկայումս Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում առկա են մի շարք հիմնախնդիրներ` ենթակառուցվածքների բարելավման` մասնավորապես գազաֆիկացման, ջրամատակարարման, ոռոգման եւ այլ ոլորտներում:

«Սա իրականացվում է նախագահի հանձնարարականով: Համայնքները չունեն անհրաժեշտ ֆինանսական միջոցների անգամ 10 տոկոսը՝ այդ ծրագրերի իրականացման համար, ուստի մենք ինքներս նրանց 130 մլն դրամ կհատկացնենք»,-ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: