2015թ. ավարտին ՃՏՊ-ների հետեւանքով մահացած քաղաքացիների թիվը կկազմի 272: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ավտովարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլես» ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
«Վերջին 3 տարում զոհերի թիվը նվազել է 2.7 տոկոսով, սա նշանակում է, որ 2015թ. վերջին նախատեսվում է մինչեւ 272 զոհ: Հետիոտնային խախտումների հետեւանքով տեղի ունեցած պատահարների զոհերի թիվը նախատեսվում է, որ 8 կլինի: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա համեմատ այդ տեսակ պատահարների հետեւանքով զոհվել է 4 մարդ»,-ասաց Էդուարդ Հովհաննիսյանը՝ նշելով, որ այս կանխատեսումները անում է նախորդ տարիների եւ 2015թ. առաջին եռամսյակի տվյալների համեմատության միջոցով:
ՀԿ նախագահի խոսքով՝ այս տարվա ավարտին նախատեսվում է, որ երթեւեկության կանոնների խախտումների թիվը կհասնի 1մլն. 800 հազարի, իսկ վարչական տույժերը՝ մինչեւ 1մլն. 500 հազարի:




























