ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ պատմել է, թե իր կարծիքով որտեղից է հայտնվել ԻՊ խմբավորումը։
«Ժամանակին նրանք մտան Իրաք, ավերեցին երկիրը, առաջացավ վակուում, հետո առաջացան նավթի առեւտրի հետ կապված տարրեր։ Եվ այդ իրավիճակը շարունակվում էր տարիներով. բիզնես, արդյունաբերական մասշտաբներով մաքսանենգություն»,- ասել է Պուտինը։
Պուտնի կարծիքով մաքսանենգության պաշտպանության համար ռազմական ուժ էր անհրաժեշտ։
«Շատ լավ օգտագործել իսլամական գործոնը, իսլամի կարգախոսերի տակ մարդկանց գրավել։ Իրականում պարզապես խաղ են խաղում, որը կապված է տնտեսական շահերի հետ։ Այդպես էլ արդյունքում առաջացավ ԻՊ-ը»,- ասել է ՌԴ նախագահը։




























